Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այո, մենք այս պահին չհաջողեինք կանգնեցելու Կիրանց, Ոսկեպար հատվածում աղետը, սակայն կարծում եմ, որ գոնե այս ընթացքում հաջողեինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացը, որը պարունակում էր, այսպես կոչված, անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումները»,- խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազան պայքարի առաջնորդն ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում չլսված ու չտեսնված բան է։
«Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը և մեզ բոլորիս, այլև՝ իր իսկ թիմակիցներին։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների ճակատագիրը, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդմաների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների և գործիքների ճակատագիրը՝ ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայաստանում գործող դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, սակայն կարող եմ ասել, որ ինձ հուզում է «Քաղաքացիական պայանագիր» ընտրած 680 հազար մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիիրը հանձնողների պիտակավորումը և մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավաիրքի իրական չափերն ու պատկերը, որն անխուսափելի կերպով բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, վայրագության տարբեր աստիճաններով»,-ասաց Սրբազանն իր ելույթում։
Անդրադառնալով Փաշինյանին՝ Բագրատ Սրբազանը մասնավորապես նշեց. «Քաղաքական, հանրային, ռազմական, դիվանագիտական, քաղաքական բարոյականության, առաջնորդության առումներով ամբողջությամբ սնանկ վարչապետ։ Հոգիդ զղջալ չգիտի, բայց հոգիդ էլ չկա, որ զղջա, որովհետև դա էլ է սնանկ»։
Մանրամասն՝ տեսանյութում։