|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը eMedia.am կայքի հետ զրույցում հայտնել է, որ նախորդ կիրակի եկեղեցու հյուրն է եղել հայր Կոմիտասը, ով կիրակնօրյա քարոզի ընթացքում ներկաների հետ զրուցել է «Կյանքի խոսք», «Եհովայի վկաներ» և այլ աղանդավորական շարժումների գործունեության մասին: Իսկ նույն օրվա երեկոյան նրան զանգահարել ու սպառնացել:
«Նրա բջջային հեռախոսին զանգահարել են փակ համարից եւ պահանջել դադարեցնել նման քարոզչությունը` ասելով. «Հայր ես, ինչ ես, մի հատ թարգը տվեք այդ աղանդավորների մասին խոսել: Էդ թեմաներն էլ չշոշափեք: Եթե սենց բաներ նորից կրկնվի, տես չփոշմանես»,- պատմել է Եսայի քահանան` հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե ով է զանգել, սակայն քայլեր են ձեռնարկվելու սպառնացողին բացահայտելու համար: