Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում ելույթ ունենալով` ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նախ հայտարարեց, որ քանի որ ելույթ ունենալու հիմնական պատիվը վերապահված է Գագիկ Ծառուկյանին, ինքը կբավարարվի` մի քանի նկատառումներ անելով: Ըստ նրա` ՀՀ-ում մեկնարկել է «իշխանափոխության հուժկու գործընթաց», իսկ բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու, այսօր «խայտառակ լինելու փաստի առջեւ են կանգնած: Ուշագրավ է, որ, չնայած Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությանը, ԲՀԿ-ն իրեն խուսափում է ընդդիմություն կոչել եւ անվանում է այլընտրանք:
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին: Ասաց, որ անցած հանրահավաքի ժամանակ չխոսեց դրա մասին, քանի որ անդամակցությունը տեղի էր ունեցել հանրահավաքից մի քանի ժամ առաջ, իսկ ինքը սովորություն չունի ոտքի վրա, հապշտապ գնահատականներ տալու:
«Նշել էի, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունն անշրջելի է, դա արդեն կատարված փաստ կամ իրողություն է: Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում, հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում անիմաստ, ուշացած եւ վնասակար է: Արեւմուտքն ըմբռնումով է մոտենում ՀՀ-ի ընտրությանը»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը եւ հավելեց, որ Հայաստանում ոմանք հակառուսական տրամադրություններ են հրահրում` առանց մտածելու:
«Ազգովի սուգ հայտարարե՞նք, ողբա՞նք, նվնվա՞նք, ինչ է` ԵՏՄ անդամ ենք դառել»,- ասաց նա եւ վստահեցրեց, որ ԵՏՄ-ում ՀՀ-ն այնքան ինքնիշխան է լինելու, որքան ՌԴ-ն:
Տեր- Պետրոսյանը նաեւ ասաց, որ իրեն չի հուզում, որ իր այս ելույթից հետո իրեն կմեղադրեն ռուսամետության մեջ: