Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:
Հիմնական զեկուցող` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա հարցրեց` կա՞ն հաշվարկներ, թե ինչ դրական միտումներ կլինեն Հայաստանի համար, որո՞նք են հայկական շահերը ԵՏՄ ընդլայնման դեպքում, եթե, ըստ պատգամավորի, այդ կառույցը տեղից չի շարժվում:
«Մեկ երկիր ավելացնելով`Հայաստանի համար արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա՝ շահերի բախման տեսակետից, որոշումներ կայացնելու տեսակետից»,- հարցրեց պատգամավորը:
Սուրեն Կարայանը, հաշվարկների հետ կապված, նշեց, որ երբ տնտեսական միավորը ընդլայնվում է, պարտադիր չէ, որ ունենա հստակ հաշվարկներ: Նրա կարծիքով` որևէ տնտեսական միավորի անդամակցելիս պետք է նայե , թե ինչ հնարավորություններ է տալիս այն երկրին, և միշտ չէ, որ այդ հնարավորությունները հնարավոր է թվերի տեսքով ունենալ: «Այս համաձայնագրով մեր պետությունը հավելյալ պարտավորություններ, ֆինանսնական պարտավորություններ չի կրելու, որևէ խնդիր Հայաստանի համար ի հայտ չի գալու: Ստեղծվելու են բազմաթիվ դրական միտումներ և հնարավորություններ, որոնցից գործարարները կկարողանան օգտվել: Մասնավորապես` ոսկերչության ոլորտը մեծ շուկա ու լրացուցիչ հնարավորություններ է ստանում` մտնելով Ղրղզստանի շուկա` առանց խոչընդոտների իրացնելու իրենց արտադրանքը»,- ասաց փոխնախարարը:
Թևան Պողոսյանը արձագանքեց, որ իր համար տարակուսելի է, որ նշվում է, թե ԵՏՄ-ն տնտեսական միավոր է, բայց դրա հետ միասին հաշվարկներ չեն ներկայացվում: Այստեղից պատգամավորը եզրակացնում է, որ խոսքը ոչ թե տնտեսական միավորի, այլ քաղաքական պարտադրանքի երևույթի մասին է: Պատգամավորը հավելեց, որ դեմ է քվեարկելու այդ պայմանագրին:
Սուրեն Կարայանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե եթե հաշվարկներ չեն ներկայացվում, ուրեմն գործ ունենք քաղաքական միավորի հետ, որովհետև շուկաները դեռ չեն բացվել, որպեսզի հնարավոր լինի հաշվարկներ ներկայացնել: