«Վիվառո»-ի նարդու թիմը՝ «Merit» ամենամյա միջազգային առաջնությունում
Ամեն տարի Նարդու համաշխարհային ֆեդերացիան կազմակերպում է նարդու բաց միջազգային առաջնություն, որը տեղի է ունենում Կիպրոսում՝ «MeritPark» հյուրանոցում: Այս մասին տեղեկացնում են «Վիվառո»-ից:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ այս տարի «Վիվառո» ընկերությունը հնարավորություն է ընձեռել 3 հայ խաղացողների` մասնակցելու այս բացառիկ առաջնությանը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 2-ը: Առաջնության ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի շարունակելու մրցաշարը առաջին պարտությունից հետո: Մրցանակային ֆոնդը կազմում է երաշխավորված ավելացվող 30,000 եվրո: