կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 16:46
Հասարակություն

Հայաստանում անցկացվելու են Բլոտի և նարդու եվրասիական առաջնություններ

Հայաստանում անցկացվելու են Բլոտի և նարդու եվրասիական առաջնություններ

Սպասված նորություն Բլոտի և Նարդու սիրահարների համար: Betconstruct-ը, սիրված երկու խաղերի՝ Բլոտի և Նարդու Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ, Հայաստանում կազմակերպում է Եվրասիական առաջնություններ՝ անհատական մրցակարգով:

Թե Նարդին, թե Բլոտը վաղուց են բակային կարգավիճակից անցել սպորտայինի: Մասնակցելով մրցաշարերին, խաղացողները ցուցադրում են իրենց հնարավորությունները, զգում են մրցակցության հաճելի լարվածությունն ու հաղթանակի բերկրանքը:

Մինչ Եվրասիական առաջնության եզրափակիչ փուլը, որն անցկացվելու է կենդանի մրցումներով, տեղի են ունենալու օնլայն նախընտրական մրցաշարեր:

Նարդու և Բլոտիառցանց մրցումներն անցկացվելու են vivarobet.am կայքում: Փետրվարի 1-ից մարտի 31-ը շաբաթական երեք անգամ կանցկացվեն մրցաշարեր՝ ընդամենը 1 դոլարին համարժեք մուտքավճարով, առանց ռեբայի հնարավորության: Յուրաքանչյուր մրցաշարից հետո մասնակիցները կստանան միավորներ, որոնց կավելացվեն ամեն հաջորդ մրցաշարի ավարտից հետո ձեռք բերված միավորները: Արդյունքում ձևավորվածմրցաշարային ամփոփիչ աղյուսակի 1-ից 46 տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան եզրափակիչ փուլի ուղեգրեր:

Եզրափակչում հայտնվելու հնարավորություն կունենան նաև նշված ժամանակահատվածում ռեյքռեյսում 1-ից 6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Եվս 4 ուղեգիր կտրամադրվի WildCard–ով:

Ավելացնենք, որ սահմանված է բավական մեծ մրցանակային ֆոնդ՝ 11 միլիոն դրամ, յուրաքանչյուր խաղաձևում կբաշխվի՝ 5.5-ական միլիոն դրամ:

Եվրասիական առաջնության եզրափակիչը Բլոտ և Նարդի խաղացողների համար շատ լավ հնարավորություն է ցուցադրելու մտավոր խաղերին տիրապետելու սեփական ունակությունները:

Եվրասիական առաջնության և օնլայնմրցաշարերի մանրամասներին, ինչպես նաև մրցանակային ֆոնդի բաշխման կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: