Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի վաղ yerkir.am-ը տեղեկացրել էր «Vivaro» բուքմեյքերական ընկերության կողմից հովանավորված` նարդու մրցաշարի մասին, որի Հայաստանյան եզրափակիչն անցկացվել էր «Կովկաս» համալիրում:
Առաջնության 5 ուժեղագույնները պետք է մեկնեին Վրաստանի Չակվի քաղաք : Հայաստանի պատվիրակությունը պատվով է հանդես եկել մրցաշարում: Չակվի մեկնած 5 նարդիստներից 4-ը մրցանակային տեղեր են զբաղեցրել: Զույգերով մրցաշարում Գոռ Նիկողոսյանը եւ Արթուր Մուրադյանը զբաղեցրել են 3-րդ տեղը։ Հիմնական մրցաշարում 3-րդ տեղն է գրավել Վազգեն Մաթեւոսյանը, իսկ «Լա Շանս» մրցաշարի հաղթող է դարձել Աբրահամ Արշակյանը:
Չակվիի մրցաշարին մասնակցել են 100-ից ավելի մասնակիցներ 13 երկրներից:
Yerkir.am-ի հետ զրույցում մասնակիցները նշեցին, որ նարդին, այնուամենայնիվ, մտքի խաղ է: «Ճիշտ է նարդու մեջ բախտի` զառի գործոնն էլ կա, բայց այն մտքի, հաշվարկի խաղ է: Փորձը նույնպես մեծ նշանակություն ունի: Մեր մրցակիցները տարվա մեջ միջազգային մոտ 20 մրցաշարի մասնակցում են, իսկ մենք` մեկ կամ երկու: Շնորհակալ ենք «Vivaro» ընկերությանը մեզ այսպիսի հնարավորություն տալու համար»,- ասաց մասնակիցներից ամենափորձառուն` Վազգեն Մաթևոսյանը, ով միջազգային տարբեր մրցաշարերից շուրջ 13 գավաթ է նվաճել:
«Լա Շանս» մրցաշարի հաղթող Աբրահամ Արշակյանը, ով առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի, ասաց, որ այսպիսի առաջնությունների ժամանակ պետք է հոգեբանորեն լավ պատրաստված լինել, քանի որ լարվածությունը գնալով մեծանում է:
«Ես չեմ ցանկանա նարդին համեմատել շախմատի հետ, քանի որ դրանք շատ տարբեր են, սակայն նարդիում էլ մտածելու, հաշվարկելու շատ բան կա: Յուրաքանչյուր քայլիցդ կարող է կախված լինել խաղի ելքը: Մեզանում տարածված է նարդին համարել բակային, ժամանցային խաղ-զբաղմունք, սակայն դա այդպես չէ: Իրականում այն ավելի լուրջ սպորտաձև է, քան թվում է»,- ասաց Գոռ Նիկողոսյանը, ով նույնպես առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի: