|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վիվառոն՝ Եվրասիական ֆեդերացիաների հետ համատեղ անցկացրեց Նարդու և Բլոտի Եվրասիական գավաթի առաջին մրցաշարը:
Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Վիվառո Բլոտի և Նարդու առցանց մրցաշարերում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները:
Եվրասիական գավաթի համար պայքարը սկսեցին նարդու 56 ուժեղագույն խաղացողները, ովքեր միմյանց մեջ մրցելով որոշեցին կիսաեզրափակչի մասնակիցներին:
Հաջորդ օրը պայքարի մեջ մտան բլոտի սիրահարները: 56 մասնակից վիճարկեցին լավագույն բլոտ խաղացողի տիտղոսը:
Վիվառոն Եվրասիական գավաթի խաղարկության մրցանակային ֆոնդ սահմանել էր 11 միլիոն դրամ, որը հավասարապես բաշխվեց բլոտի և նարդու հաղթողների միջև:
Իսկ հաղթողները որոշվեցին իսկապես լարված հանդիպումներում: Առաջինից երրորդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ ֆեդերացիաների կողմից հատուկ վկայականով: Չեմպիոնները Վիվառոյի կողմից բացի դրամական մրցանակներից, ստացան նաև հատուկ գավաթներ:
Եվ այսպես, նարդու հաղթողներն են
Իսկ բլոտում ուղեժագույն խաղացողներ ճանաչվեցին
Նշենք, որ դրամական մրցանակներ ստացան մրցաշարերի բոլոր մասնակիցները:
Եվրասիական գավաթի առաջին խաղարկությունը ստացվեց: Այն, ինչպես Վիվառոյի բոլոր նախաձեռնությունները, անցավ բարձր մակարդակով և հաճելի մթնոլորտում, ուղեկցվեց հյուրասիրությամբ ու բարձր տրամադրությամբ:
Ի դեպ, Բլոտի և Նարդու չեմպիոններին շնորհվեց միջազգային սպորտի վարպետի, իսկ 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝ սպորտի վարպետի կոչում և շնորհվեցին հատուկ վկայականներ:
Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։