կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 16:09
Հասարակություն

Նարդու, պոկերի և բլոտի միջմարզային գավաթ

Նարդու, պոկերի և բլոտի միջմարզային գավաթ

Մենք՝ հայերս, միշտ սիրում ենք գլուխ գովել և վիճել, թե ով ինչից է լավ: Գյումրեցիները ասում են, որ ինչքան լավ հումոր են անում, նույնքան լավ էլ նարդի են խաղում:Գավառցիները պնդում են, որ անպարտելի են բլոտում, իսկ երևանցիները իրենց հավասարը չեն տեսնում պոկերում, և այդպես շարունակ: Սակայն ինչպես ասում են` լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, ուստի «Վիվառոն» որոշեց գնալ մարզեր, հավաքել լավագույններին և ապա որոշել ուժեղագույններին համահայաստանյան մեծ մրցաշարում։

«Վիվառո»-ն ներկայացնում է նոր նախագիծ՝ նարդու, բլոտի ու պոկերի Վիվառոյի Միջմարզային Գավաթը: Մրցաշարի նպատակն է սպորտային նարդու, բլոտի և պոկերի պրոպագանդումը, ուժեղագույն խաղացողների ու թիմերի հայտնաբերումը և նրանց խաղային մակարդակի բարձրացումը:

Մրցաշարին մասնակցելու համար պետք է այցելել (vivarobet.am) կայքը և սեղմել Միջմարզային բաժնի վրա, հետո լրացնել հայտը մինչև սեպտեմբերի 30-ը:

Նախնական փուլը կլինի օնլայն, իսկ եզրափակչում կանցկացվի կենդանի խաղ: 8 փուլի արդյունքներով թիմային մրցաշարի եզրափակիչ են դուրս գալիս յուրաքանչյուր մարզի լավագույն արդյունք ցույց տված թիմերը, ինչպես նաև 2 թիմ Երևանի համայնքներից: Խաղերը կսկսվեն հոկտեմբերի 1-ից:

Յուրաքանչյուր խաղային ձևում մրցանակային ֆոնդը կազմում է 3-ական մլն դրամ: Շտապեք գրանցվել:

Ինչու մասնակցե՞լ

* Միջմարզային գավաթին գրանցվելն ԱՆՎՃԱՐ Է

* Ընդհանուր երաշխավորված մրցանակային ֆոնդը 9,000,000 դրամ է

* Դուք կարող եք մասնակցել 3 խաղերին նույնիսկ տարբեր թիմերով

* Դուք կարող եք հաղթել նաև անհատական՝ անկախ թիմի զբաղեցրած տեղից