Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կովկաս ռեստորանային համալիրի «Երվանդունիներ» սրահում օգոստոսի 21-ին մեկնարկել է «Vivaro-ի գավաթ» նարդու առաջնության եզրափակիչ փուլը: Վերը նշված մրցաշարն անցկացվում է առաջին անգամ:
Գավաթի եզրափակիչ փուլին մասնակցում է 36 հոգի, որոնց թվում կան նաև կանայք: Առաջնությանը մասնակցում է նաև շախմատիստ, Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանի հայրը՝ Լևոն Պետրոսյանը:
Եզրափակիչ փուլի մասնակիցներն ընտրվել են համացանցում անցկացված խաղերի արդյունքների հիման վրա:Մրցաշարը անցկացվում է «շանսի» սկզբունքով. մեկ անգամ պարտված մասնակիցը չի լքում պայքարը:
Առաջնության ուժեղագույն չորս մասնակիցները կնվաճեն Վրաստանի Չակվի քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարի ուղեգիր: Հայ մասնակիցները առաջնությանը կմեկնեն Vivaro-ի անմիջական հոնվանավորությամբ:
Vivarogame-ի տնօրեն Գոռ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց իրենց հետագա ծրագրերի մասին. «Գավաթի հաղթողները կհամալրեն Vivaro-ի թիմը և կմեկնեն միջազգային մրցաշարերի: Ծրագրեր ունենք սեփական առաջնությունն անցկացնել Հայաստանում, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած մասնակիցներ: Միգուցե առաջնությունը կոչվի Հայաստանի Բաց առաջնություն կամ Vivaro-ի գավաթ»:
Սպորտային նարդու Եվրասիական ֆեդերացիայի նախագահ Արթուր Մուրադյանն էլ իր հերթին խոսեց նմանատիպ առաջնությունների կարևորության և հեռանկարների մասին.
«Մեր մեջ ընդունված է այն կարծրատիպը, որ նարդին բակային մակարդակ ունի և այն ոչ ինտելեկտուալ խաղ է, որի հիմքում ընկած է պատահականության սկզբունքը, սակայն իրականում դա այդպես չէ: Մեր նպատակն է մարդկանց իրազեկել , որ սա ինտելեկտուալ խաղ և մեր ազգին հարիր է: Ուրախալի է այն փաստը, որ առաջնությանը մասնակցում են կանայք, ովքեր բավական ուժեղ են:
Հայ նարդիիստները բավական ուժեղ են: Այս տարի Կաննում անցկացվել է թիմային մրցաշար, որտեղ Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Զարգանալու հեռանկարները մեծամասամբ կախված են ֆինանասական խնդիրներից: Այժմ, երբ Vivaro ընկերությունը հովանվորում է մեզ, մեր հնարավորություններն ավելի են մեծանում»: