Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է մինի ֆուտբոլի Սուպեր լիգան, որը կազմակերպել է totalfootball.am կայքը:
Մրցաշարն անցկացվում է 7-րդ անգամ: Մասնակցում է 12 թիմ` տարբեր ընկերություններից և կազմակերպություններից: Այս տարի թիմերի թվում է նաև «Վիվառո» ընկերության թիմը, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Սուպեր լիգային:
Սուպեր լիգա -2013 մրցաշարի կորդինատոր Վիգեն Կիրակոսյանը yerkir.am-ի հետ զրույցում խոսեց մրցաշարի մանրամասներից. «Մրցաշարն անցկացվում է աևդեն 7-րդ անգամ՝ totalfootball.am կայքի կողմից: Այս տարի մասնակցում է 12 թիմ: Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին և կընթանա մինչև 2014-ի հունվարի վերջին շաբաթ և կիրակին: Նախնական տվյալներով` առաջնությանը պետք է մասնակցեր 16 թիմ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց:
Բացի 1-3 մրցանակային տեղերից, սահմանվել են հատուկ պարգևներ՝ առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող և լավագույն դարպասապահ: Առաջնությունը սկսել ենք խմբային փուլից այնուհետև կլինի փլեյ-օֆֆ՝ քառորդ եզրափակիչից»:
Մեկնարկային խաղում «Վիվառո»-ն հաշվով 2-8 հաշվով պարտվեց «Արքայաձոր»-ին:
Լուսանկարներն՝ այստեղ: