կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 12:19
Հասարակություն

Հայաստանում գրադարանավարի աշխատավարձը հավաքարարի աշխատավարձից ցածր է

Հայաստանում գրադարանավարի աշխատավարձը հավաքարարի աշխատավարձից ցածր է

Ինչո՞ւ Հայաստանում գրադարանավարի աշխատավարձը պետք է լինի ամենացածրը՝ հավաքարարի աշխատավարձից էլ  ցածր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այս հարցադրումով սկսեց «Անտարես» հրատարակչության տնօրեն  Արմեն  Մարտիրոսյանը:

 

Ըստ նրա՝  սա փաստում է մեկ բան՝ իշխանության վերաբերմունքը գիտելիքի նկատմամբ, փաստորեն, մեր իշխանությանը գիտելիքով մարդ պետք չէ:

 

 «Այն գրքերը, որոնք հրատարակում ենք, հասարակության պահանջով ենք կյանքի կոչում:  Ես ցավում եմ, որ մեր իշխանությունն ու հասարակությունը միասին չեն անում իրենց քայլերը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ միֆը, թե  գրքի գնի պատճառով շատերը չեն ընթերցում, հօդս է  ցնդում, երբ գրախանութներից ավելի շատ սպառվում են ռուսերեն՝  հայերենից գրեթե երկու անգամ թանկ գրքերը: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում ընթերցանության հիմնական լեզուն հայերենը չէ»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց, որ խնդիրը ոչ թե ընթերցել-չընթերցելու մեջ է,  այլ ժամանակի հոգուն համահունչ գրքեր ունենալու:

 

«Հիմա մենք էլ հենց փորձում ենք ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ տալ հրատարակվող գրքերին: Արդեն ունենք խոսող ու  շարժապատկերներով գրքեր: Առաջիկայում նաև կունենանք գրքեր, որոնք երկու մասից են բաղկացած՝ գիրք և չիպ, որը տեղադրելով համակարգչի մեջ՝ ինքդ ես դառնում գրքի հերոսը: Գրահրատարակչական միտումները ցույց են տալիս, որ հիմնականում երևի թե սա ամենակարճ ճանապարհն է, որը մղելու է երեխային հետագայում ընթերցող դառնալու»,- ասաց գրականագետը: