կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 18:01
Հասարակություն

Իմ աշխատավարձը տասն անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից. Արթուր Ջավադյան

Իմ աշխատավարձը տասն անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից. Արթուր Ջավադյան

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Կենտրոնական բանկի կառավարումը կորպորատիվ կառավարման լավագույն նորմերին է համապատասխանեցվում: «Նշեմ, որ 2007 թվին իրականացվել է մեր ֆինանսական կայունության գնահատման ծրագիրը, որով մեր երկիրը, մեր ֆինանսական կայությունը գնահատվել է 95 տոկոս, որը  բավարարում է միջազգային նորմերին: Ասեմ, որ մենք բավականին առաջընթաց ունենք. նախորդ անգամ մենք 65 տոկոսով էինք համապատասխանում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ԿԲ-ն ունի միլիոնից ավելի ավանդատուներ, 1 միլիոն 700 հազար հաշիվ` առևտրային բանկերում: «Ավանդներն աճել են 327 տոկոսով, ֆիզիկական անձանց ավանդները մեկ տրիլիոն հարյուր միլիարդ դրամ են, իսկ ընդհանուր ավանդները` մեկ տրիլիոն 700 միլիարդ: 2008-ի սկզբում եղել է 398 միլիարդ: Երաշխավորվում են մինչև 10 միլիարդ ավանդները, 381 տոկոսով վարկերն ավելացել են»,- հայտնեց ԿԲ նախագահը:

 Անդրադառնալով իր և տեղակալի աշխատավարձի չափին` Ջավադյանը նշեց. «Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, ասեմ, որ ես իսկապես չգիտեի, թե իմ տեղակալն ինչքան է ստանում, բայց հիմա արդեն գիտեմ»: Նա խոստացավ այդ թվերը գրավոր ներկայացնել պատգամավորներին, նաև նշեց, որ իր աշխատավարձը մոտ տասն անգամ պակաս է բանկի ղեկավար անձնակազմի աշխատավարձից: