|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.23 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.6646 |
| GBP | ⚊ | £ 501.72 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականից հոկտեմբերի 7-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Գրադարանավարի օր:
Այս տարի ՀՀ մշակույթի նախարարությունը գրադարանավարի օրվա առթիվ իրականացնում է «Կյանքը` գրքերով» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը: Ծրագրին միացած 130 գրադարաններում նախատեսված են թվով 298 միջոցառում` վերջին տարիներին հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մարզերի, համայնքների ստեղծագործող հեղինակների հետ և նրանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ: Այդ օրը գրադարաններում կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին: Այս տարի ծրագրին միացել են նաև Արցախի Հանրապետության քաղաքային ինը գրադարաններ:
Հոկտեմբերի 7-ին կկայանա «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գրադարանային բաժնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում նաև գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ ՀՀ մշակույթի նախարարության կողմից կպարգևատրվեն տարբեր պարգևներով:
Գրադարանավարի օրվա ծրագրին կարող եք ծանոթանալ այս հղումով` https://issuu.com/eeuropeanheritagedays/docs/gradaranavari_or :