Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 7-ին գրադարանավարի օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Գրադարանային երեկո» խորագրով միջոցառում-ցուցահանդեսը, որի շրջանակներում գրադարանում կազմակերպվել էր ռուսերեն հնատիպ և հազվագյուտ գրքերի, ձեռքի աշխատանքների ցուցադրություն:
Հնատիպ, հազվագյուտ գրականության բաժնի վարիչ Մելանյա Կարապետյանն ասաց, որ ցուցադրության շրջանակներում ներկայացվել են տարբեր հեղինակների ստեղծագործություններ` ռուսերեն լեզվով թարգմանված:
«Ցուցադրությանը ներկայացվել է 1703թ. տպագրված ամենահին հրատարակությունը` Մագնսկու «Թվաբանություն»-ը, Սանկտ Պետերբուրգում թարգմանված` Մովսես Խորենացու ստեղծագործություններից, ինչպես նաև Պուտինայի նվիրած գրականությունից մի հատված»,- ասաց նա:
Ռուսաստանաբնակ գրող Ն. Յերմենկոն չէր կարողանում թաքցնել իր հիացմունքը, քանի որ «ամեն ինչ կանոնակարգված է եւ շատ լավ կազմակերպված»:
Իսկ գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, խոսելով Հայաստանի կույրերին գրքեր նվիրաբերելու մասին, նշեց, որ ազգային գրադարանի անձնակազմը մեծ գրականություն է հատկացրել ՀԿՄ Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տանը:
«Մեզ ուրախությամբ ընդունեցին, քաջալերեցին մեր կատարած քայլը և առաջարկեցին շարունակել համագործակցությունը»,- ասաց փոխտնօրենը` տեղեկացնելով, որ համագործակցության շրջանակներում ցանկություն են հայտնել կազմակերպել շախմատի մրցույթ:
Ռ. Ղազաչյանը համարում է, որ յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է օգնել ֆիզիկապես տկար մարդկանց. «Բոլորս պարտավոր ենք մարդկային վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ: Եթե նրանց հետ խոսենք ինչպես հավասարը հավասարի հետ, նրանք իրենց լիարժեք մարդ կզգան»:
Ի դեպ, գրադարանում գործում է «Արև» ընթերցասրահը, որն օժանդակում է նման խնդիրներ ունեցող մարդկանց: