Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Եզդի համայքն ավելի շատ մտավոր կարողություններ ունի, քան լրագրող համայնքից ոմանք, դա է եղել իմ ասածը, եթե դա չեք հասկացել, դա ձեր խնդիրն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը` փորձելով պարզաբանել երեկ նույն լրագրողների մոտ արած արտահայտությունները, որոնք առաջացրել էին եզդիների զայրույթը: Հիշեցնենք` նա ասել էր. «Եթե փողոցում մի եզդի հավաքարար այդ հարցը տար, հասկանալի կլիներ»:
Մանվել Բադեյանը խոստացավ լրագրողների վերաբերյալ մի մեծ դասախոսություն պատրաստել: Նա կարծիք հայտնեց, որ որոշ լրագրողներ երեկվա իր ասածը դարձյալ նենգափոխել են:
Լրագրողի հարցին` պատրա՞ստ է պարզաբանումներ ներկայացնել, եթե լրագրողները կամ եզդիները դիմեն էթիկայի հանձնաժողով, նա պատասխանեց, որ դրան պատրաստ է և կարող է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են լրագրողները նենգափոխել, վիրավորել ու սադրել: «Եզդի հավաքարարի մակարդակը ձեր մակարդակից տասը գլուխ բարձր է, դա էլ գրեք»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ի՞նչ ունի լրագրողների դեմ, ինչո՞ւ է այդքան ատում լրագրողներին, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, չի ատում լրագրողներին, սակայն ինքն իր համար պարզել է, որ որոշ լրագրողներ զբաղված են սադրանքով ու նենգափոխումներով և տալիս են «գժական հարցեր»: «Լրագրողներն էլ նորմալ մարդիկ են, համենայն դեպս, այդպիսիք պետք է լինեն, ես նրանց հետ խնդիր չունեմ, ես խնդիր ունեմ որոշ սադրիչ լրագրողների հետ»,- ասաց պատգամավորը: