Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները. Եթե մենք համեմատենք 2018 թվականին և հիմա, առանձնապես ծանր հանցագործություն ների թիվը աճել է 10 անգամ։ Այս մասին իր ուղերձում նշել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է դա տեղի ունեցել և ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Իմ կարծիքն այն է, որ մեր ամբողջ ուժային կառույցների պոտենցիալը ուղղորդվում է քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ։ Մինչև 2018 թվականը յոթ տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել, բացվել է քրեական վարույթ։
Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ, 2024 թվականին, քրեական վարույթների ընդամենը մեկ տոկոսն է հակակոռուպցիոն, այսինքն ի՞նչ է կատարվում Հայաստանում, եթե դու, օրինակ, ապրում ես Վայքում, ակտիվ գործարար ես, բայց ունես ընդդիմադիր հայացքներ, մեկ էլ մի օր հայտնվում է մի ՔՊ-ական, ով 100% դիմելու է դատախազին և ասի, որ քո տարածքի այն չորս մետրը, որ դու ունեցել ես, ինչ-որ պրոբլեմ ունի և դրա վրա բացվի քրեական վարույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։