կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 18:16
Իրավական

Ոստիկանության կողմից կատարված աշխատանքները մեծապես նպաստել են վերջին տարիներին գրանցված հանցագործությունների թվաքանակի աճին. ոստիկանություն

Ոստիկանության կողմից կատարված աշխատանքները մեծապես նպաստել են վերջին տարիներին գրանցված հանցագործությունների թվաքանակի աճին. ոստիկանություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը Yerkir.am-ին հստակ հայտարարել է, որ մեր` «Ոստիկանության լրատվականը խախտում է օրենքը» հրապարակման պատճառով այլեւս մեզ հետ աշխատելու է գրավոր հարցումների տարբերակով: Մեր որեւէ բանավոր հարցի, անկախ դրա բարդության աստիճանից, ոստիկանության լրատվականը, արդեն տեւական ժամանակ է, հրաժարվում է պատասխանել` առաջարկելով գրավոր հարցում ուղարկել:

 

Yerkir.am-ը ընդունել է ոստիկանության լրատվականի` հորդոր ասենք, թե` պահանջը: Այսպիսով`  հերթական գրավոր հարցմանը սենսացիոն պատասխան ենք ստացել: Պարզվում է ` «Հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառման և քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները մեծապես նպաստել են վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվաքանակի աճին» (բառացի մեջբերում):

 

Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այս «կիքսը» մեր ամեն հարցմանը պատասխանելիս գերլարվածության մեջ ընկնելու արդյունքն է, բայց դե չենք կարող չասել` տղե'րք, բանավոր զրույցների, հարցերին բանավոր պատասխանելու ժամանակ ավելի հանգիստ էիք, եւ լարվածություն ամենեւին չէր զգացվում: Այդուհանդերձ,  շնորհակալություն ենք հայտնում մեր հարցման բուն հարցերին պատասխանելու համար: Նյութը` վաղը:

 

Մեր հարցումն ու ոստիկանության պատասխանը` ստորեւ: