Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
2018թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը Հայաստանում գրանցված հանցավորությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.3 տոկոսով: Այս մասին այսօր ոստիկանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Նրա գնահատմամբ` աճը պայմանավորված է մի կողմից ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության աճով, մյուս կողմից` հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթի բացառմամբ: «Կարելի է ասել` քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց»,- նշեց նա:
Ոստիկանության պաշտոնյայի ներկայացրած տվյալների համաձայն` 100 օրվա ընթացքում ընթացք է տրվել հանցագործության մասին 13.000 հաղորդման, դա երկու անգամ ավելի է` 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Վերջին 100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում քննվող 1253 ծանր, 133` առանձնապես ծանր հանցագործություն, այդ թվում` սպանության և սպանությա փորձի` 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու` 108, բռնաբարության և բռնաբարության փորձի` 17, հրազենի ապօրինի շրջանառության` 206 դեպք:
Շտաբի պետի խոսքով` բացահայտվել է խաբեության ավելի քան 100, թմրանյութերի անօրինական շրջանառության ավելի քան 400 դեպք, ընդ որում՝ ավելի քան 200-ը սպառման նպատակով։