Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ի վերջին 11 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
«Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` հանրապետությունում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, ինչի արդյունքում պահպանվել է կայուն հասարակական կարգ»,- ասաց փոխոստիկանապետը:
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում արձանագրված հանձագործությունների թիվը անցյալ տարվա համեմատությամբ աճել է մոտ 8.8 տոկոսով: Անցյալ տարի այս թիվը 11864 է, իսկ այս տարի` 12914: Սակայն այս աճը բացատրվում է նրանով, որ նվազել են անօրինական ճանապարհով հանձագործությունները գաղտնի պահելու եւ չբացահայտելու դեպքերը:
Յուրաքանչյուր 100 հազար բնակչի դեպքում հանձագործությունների գործակիցը եղել է 433 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 34-ով:
Հանցագործությունների գործակիցը բարձր է Երեւանում (613), Լոռու մարզում (436), ցածր է Գեղարքունիքի (263) եւ Արագածոտնի (293) մարզերում:
Աճ է գրանցվել առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակում: Նախորդ տարի գրանցվել է 277, իսկ այս տարի` 340 դեպք: Իսկ ծանր հանձագործությունների դեպքում թիվը նվազել է 70-ով. անցյալ տարի գրանցվել է 4630, իսկ այս տարի` 4560 դեպք:
Նվազել են սպանությունների դեպքերը: Անցյալ տարի գրնցվել է սպանության 73, իսկ այս տարի 42 դեպք: Նվազել են նաեւ գողության եւ ավազակության դեպքերը, այնինչ աճ է գրանցվել բնակարանային գողությունների եւ խարդախության դեպքերի:
Այս տարի ապօրինի զենք պահելու ուղղությամբ ոստիկանության աշխատանքների շնորհիվ առգրավվել է մոտ 976 հրազենային միավոր:
Նվազել են նաեւ անչափահասների կողմից արձանագրված հանցագործության դեպքերը: