Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Հաքքարիից պատգամավոր Ադիլ Զոզանին Taraf-ի հետ զրույցում ասել է, որ «Էրդողանը ոչ թե քրդերին, այլ Թուրքիային է վնասում»:
«Նախագահ Էրդողանը խոսում է կուսակցական նախագահի դեմքով: Թե' նախագահի և թե' վարչապետի`մամուլի նկատմամբ ագրեսիվ ոճը չի վնասում մեզ, այլ վնասում է Թուրքիային: Սա մեղմացնող ոճ չէ: ԻՇԻՊ-ին Այնթապում, Հաթայում օժանդակողը մենք չենք: Այս քաոսային իրավիճակը վերջում Թուրքիային ևս հարվածեց: Այս քաոսային իրավիճակը ո՞ւմ է ձեռնտու: Պետք է բոլորն այս մասին մտածեն»,- ասել է Զոզանին:
«Երբ Քոբանիում ռմբակոծությունների արդյունքում զոհվածների կապակցությամբ զվարճացողներ են լինում, Թուրքիայում այդ երևույթը մարդկանց ցավ է պատճառում: Եթե Թուրքիան բացեր այնքան պահանջված օգնության միջանցքը, դիմադրություն ցուցաբերեր ԻՇԻՊ-ին՝ մինչև Քոբանիի սահմանը հասնելը, Թուրքիան Ռոժավային օգնած կլիներ: Արդյունքում` այսօր Հաքքարիում, Բինգյոլում, Շըրնայում և Տիգրանակերտում քրդերը պետության դեմ զայրացած չէին լինի: Եթե Թուրքիան ապահով շրջան ստեղծելու հարցում անկեղծ լիներ, կատարված հարձակումներին կարձագանքեր»,- հավելել է պատգամավորը: