կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 11:55
Առանց Կատեգորիա

ԱՄՆ-ը թույլ չի տա վերջնականապես ջարդել քրդերին

ԱՄՆ-ը թույլ չի տա վերջնականապես ջարդել քրդերին

Իրանը եւ Թուրքիան կարող են դաշնակիցներ դառնալ, թեեւ վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Իրանը, ի դեմս Դաշինքի, մշտապես սպառնալիք է տեսել. Взгляд թերթին ասել է ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը:

 

Նրա կարծիքով` ԱՄՆ-ը այդ երկու երկրներին չի թույլատրի վերջնականապես ջարդել քրդերին, քանի որ նրան ձեռնտու է, որ հիմնախնդիրները տարածաշրջանում ոչ միայն պահպանվեն, այլեւ զարգանան: «Չեմ կարծւմ, որ Վաշինգտոնը կմասնակցի քրդերի ոչնչացմանը: Ավելի շուտ` ԱՄՆ-ն այդ գործընթացը կողքից կդիտի: Սակայն ՆԱՏՕ-ի որոշ կառույցներ կանեն ամեն ինչ, որ հարցը այդպես էլ լուծում չստանա»,- ասել է վերլուծաբանը:

 

Հարցին, թե կարո՞ղ են քրդերը սադրել, որ ԱՄՆ-ը, այնուամենայնիվ միջամտի, Սաֆարովը պատասխանել է, որ նման ռիսկ կա, սակայն շատ փոքր, քանի որ Վաշինգտոնը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, քանի որ վերջինս ե'ւ ՆԱՏՕ-ի գործընկեր է, ե'ւ իսլամական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ:

 

Ըստ վերլուծաբանի` ԱՄՆ-ը այնպիսի քաղաքականություն է վարելու, որ ո'չ Իրանը, ո'չ էլ Թուրքիան չկարողանան լուծել քրդական հարցը: Ավելին` համատեղ գործողությունից հետո այդ պետությունների համար սպառնալիքն ավելի է մեծանալու. ի պատասխան` քրդերը երկու երկրների սահմաններին իրադրությունը ապակայունացնելու ավելի բարդ ծրագիր կմշակեն: