կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 17:22
Առանց Կատեգորիա

Իռլանդիան պատրաստ է իր փորձը փոխանցել թուրքերին ու քրդերին

Իռլանդիան պատրաստ է իր փորձը փոխանցել թուրքերին ու քրդերին

Իռլանդական Հանրապետությունը` Էյրե պետությունը, պատրաստ է Թուրքիային փոխանցել տասնամյակներ ձգվող բռնության դադարեցման իր փորձը.  հայտարարել են Good Friday Northern Ireland հանձնախմբի ներկայացուցիչները:

 

Հանձնախմբի նախկին նախագահ Դոմինիկ Հենիգանը թուրքերին եւ քրդերին կոչ է արել ռիսկի դիմել հանուն խաղաղության, եթե ցանկանում են դադարեցնել 3 տասնամյակ շարունակվող զինված պայքարը: «Դա երկար ճանապարհ է, ոչ ոք չի ծրագրում մեկ գիշերվա մեջ ստորագրել խաղաղ համաձայնագիր»,- ասել է նա France-Presse գործակալության հետ զրույցում:

 

Թուրքիան ուսումնասիրում է հակամարտությունների կարգավորման բոլոր մոդելները, այդ թվում` Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդական հանրապետական բանակի միջեւ 1998 թվականին ստորագրված «Ավագ ուրբաթի պայմանագիրը»: Մի խումբ իռլանդացի օրենսդիրներ այս շաբաթ այցելել են Անկարա` Թուրքիայի քաղաքական կուսակցություններին միասնական Իռլանդիայի համար պայքարող Իռալանդական հանրապետական բանակի  հաշտեցման փորձը նրանց ներկայացնելու համար:

 

«Դա շատ ցավոտ գործընթաց է, եւ այդ նպատակով հարկ եղավ երկու համաձայնագիր ստորագրել կրակի դադարեցման մասին` մինչեւ վերջնական համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Հենիգանը` հավելելով, որ կարեւորն այն է, որ Թուրքիան կարողանա անել նույնը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիան խաղաղ բանակցություններ է սկսել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ, ցնահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ: