կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 17:19
Առանց Կատեգորիա

Թուրքիան կոչ է անում քրդերին` չաջակցել Ասադին

Թուրքիան կոչ է անում քրդերին` չաջակցել Ասադին

Անկարան կոչ է արել սիրիացի քրդերին չանցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմը:

 

«Միակ բանը, որը խնդրում ենք Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններից, Ասադի հետ չհամագործակցելն է, ընդդիմության մաս մնալը եւ այդ տարածքները վերահսկողության տակ չվերցնելը»,- այսօր, ըստ Hurriyet-ի, կոչ է արել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

 

Նա նշել է, որ սիրիական իշխանությունները մտադիր են քրդերին իրենց նպատակներին ծառայեցնել` որպես Թուրքիայի դեմ հաղթաթուղթ: Արընչը զգուշացրել է, որ եթե քրդերը կանգնեն ընդդիմության կողքին, Ասադի տապալումից հետո ստիպված չեն լինել տանել տապալված վարչակազմի մեղքերի լուծը:

 

Hurriyet-ը գրում է, որ անցյալ շաբաթ թուրք պաշտոնյաները հանդիպել են Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալեհ Մուսլիհի հետ: Թերթի տեղեկություններով` իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն ստեղծելու փորձերի կապակցությամբ:

 

«Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում կատաղի մարտեր են մղում «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ: