|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը, որը 2016 թվականից ի վեր բանտում է` «թուրք ազգին վիրավորելու» մեղադրանքով, բանտից կոչ է արել քրդերին` հունիսի 23-ին Ստամբուլ քաղաքի ընտրություններում ձայն տալ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին։
Тwitter սոցիալական կայքում իրար հաջորդած 7 գրառումներում նա ասվում է. «Հարկադրաբար կրկին անցկացվելիք ընտրություններին քիչ մնաց։ Վստահ եմ, որ ձեզ մոտ տարակուսանք չկա։ Եթե ցանկանում եք ուղի հարթել ժողովրդավարության, հավասարության, արդարության, խաղաղության և ազատության համար, ապա պետք է հետևեք ԺԴԿ դիրքորոշմանը։ Հավատում ենք, որ այսօր պետք է աջակցենք պրն Իմամօղլուի կարգախոսին։ Որովհետև բոլորս ենք գեղեցիկ։ Ոմանք արդեն պետք է հասկանան, որ հարկադրաբար գեղեցկություն չի լինում»։
Նշենք, որ «Ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսով հանդես եկող Իմամօղլուն հարցումների արդյունքում առաջատար է համարվում։