|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արեւմտյան երկրներին՝ հստակ դիրքորոշում ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
«Նրանք, ովքեր ձգտում են շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում, չպետք է աջակցեն ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը՝ երկուշաբթի ելույթ ունենալով իր հայրենի Ռիզե նահանգում:
Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի «հակաահաբեկչական» գործողություններին ԱՄՆ կողմնակալ արձագանքին: «Ի՞նչ է ստացվում։ Դուք հայտարարել եք, որ չեք աջակցում RKK, YPG և PYD ահաբեկիչներին: Դուք ոչ միայն աջակցում եք, այլ նաև հովանավորում եք նրանց»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբից Թուրքիան Հյուսիսային Իրաքում իրականացնում է «Արծվի ճանկ» կոչվող ռազմական գործողությունը. կիրակի օրը Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ քարանձավներից մեկում հայտնաբերվել է 13 թուրք քաղաքացու դի։ Մինչդեռ՝ քրդերը հայտարարում և ապացուցում են, որ քարանձավը հրթիռակոծվել է թուրքերի կողմից, և հենց թուրքերն են սպանել իրենց իսկ հայրենակիցներին։
ԱՄՆ պետդեպը հայտարարություն էր տարածել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, սակայն կասկածի տակ էր դրել քաղաքացիների՝ քրդերի կողմից սպանված լինելու թուրքական պնդումները։