Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված է, որ ԵՏՄ-ի հետ անդամակցության պայմանավորվածություններում բանավոր խոսքերը պետք է ընդունել որպես բանավոր խոսք և ոչ ավելին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ բանավոր խոսքերն ու հայտարարությունները, մասնավորապես` Ղազախստանի նախագահ Նազարբաևի բանավոր հայտարարությունները, որևէ փաստաթղթում չեն արձանագրվել: Նույն ձևով, որպես ուղղակի բանավոր խոսք, պետք է ընկալել Նազարբաևի այն հայտարարությունը, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում փոխզիջումների են հասել, և որ հարցը վերաբերում է այն սահմաններին, որոնց շրջանակներում Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին:
Yerkir.am_ի հարցին` հնարավո՞ր է, որ այդ բանավոր հայտարարությունների արդյունքում Հայաստանը մի օր կանգնի փաստի առաջ, երբ ԵՏՄ անդամ երկրները համառեն Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ դնելու հարցում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բանավոր հայտարարություններով մաքսակետեր չեն դրվում ու չեն դրվի: Իսկ բանավոր հայտարարությունները չեն կարող դառնալ գրավոր հայտարարություն»:
Պատգամավորը համարում է, որ միայն մեկ դեպքում կառաջանա Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ դնելու հնարավորություն` եթե Արցախը որոշի անդամակցել ԵՄ-ին, մնացած այլ դեպքերում, ըստ նրա, դա հնարավոր չէ:
Ի պատասխան Yerkir.am-ի մեկ այլ հարցի` ի՞նչ տնտեսական առավելությունների մասին է խոսվում ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում, եթե արդեն պատժամիջոցների արդյունքում զգալիորեն նվազել են Ռուսաստանից տրանսֆերտների ծավալները, Գագիկ Մելիքյանը խոստովանեց, որ, իսկապես, Ռուսաստանի տնտեսությյունը անկում է ապրում այդ պատժամիջոցների պատճառով, սակայն տուժում են նաև այն երկրների տնտեսությունները, որոնք կիրառում են այդ պատժամիջոցները:
«Իրոք, դա մեր տնտեսության վրա բացասաբար կանդրադառնա, իրոք, տրանսֆերտները նվազել են, բայց դրանք ժամանակավոր բնույթ կրող դժվարություններ են: Անկնալվում է, որ առաջիկա տարվա մեջ պատժամիջոցները կնվազեն, և դրական փոփոխություններ կլինեն: Ինչևէ, անկախ պատժամիջոցներից` աշխարհի տնտեսությունն անկում է ապրում»,- ասաց պատգամավորը: