կարևոր
4105 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 12:10
Քաղաքական

Եթե սմբակավոր կենդանիների իրավունքների հարցով կոնֆերանսին մասնակցի պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա չէ՞՝ ինչ կապ ունի նա սմբակավոր կենդանիների հետ․ Խաչատրյան

Եթե միջազգային կոնֆերանս լինի ու որտեղ կքննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները ու դիցուք, այդ քննարկմանը մասնակցի՝ ամենայն հարգանքով, պարոն Ալեքսանյանը, հարց կառաջանա՝ ինչ կապ ունի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամը  սմբակավոր կենդանիների իրավունքների հետ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիմա մարդը, որը մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու։

Դա արդյո՞ք չի նշանակում, որ ադրբեջանահայկական հարաբերությունները  և թուրք-հայկական հարաբերությունները միաշաղկապվել են՝  ելնելով Թուրքիայի պահանջներից։ Դա հստակ է չէ։ Հիմա, վեր կենալ ու ասել՝ Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է դրա համար է գնացել, որովհետև մենք խորհրդարանական պետություն ենք»,- ասաց Խաչատրյանը։