կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 14:37
Քաղաքական

ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, նոր անդամակցի ԵՏՄ-ին. Զարուհի Փոստանջյան

ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, նոր անդամակցի ԵՏՄ-ին. Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԼՂՀ և ՀՀ անվտանագության ապահովման ռազմաքաղաքական դրույթների ապահովման վերաբերյալ նախագիծը, որը ԱԺ է ներկայացրել «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

«Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց` անդամակցել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը: Մեկ գիշերվա մեջ է այդ որոշումը կայացվել, այդ մասին Սերժ Սարգսյանը ինքն էլ խոստովանեց: Այդ որոշումը հասարակության համար անակնկալ որոշում էր, քանի որ մինչ այդ բանակցություններ էին տարվում` մեկ այլ միությանը միանալու համար»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

 

Պատգամավորի համոզմամբ` ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը, նոր դրանից հետո միասնական տնտեսական տարածքի վերաբերյալ բանակցություններ վարի:

 

«Ժառանագությունը» տարիներ շարունակ այս հարցը բարձրացրել է, մյուս քաղաքական ուժերը կարևորում են այդ հարցը: Արդեն հրապարակվել է, որ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ` այլ պետությունների հետ սահմանին: Այդ` սահման ունեցող երկրների մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետությունը, թեպետ մենք մեկ միասնական տնտեսական տարածք, մենք նույն ժողովուրդն ենք: Դե ֆակտո մենք ունենք երկու պետություններ, որոնցից մեկը դե յուրե ճանաչված չէ, դա Արցախն է: Այսօր այն պատեհ պահն է, որպեսզի մենք ճանաչենք Արցախը և ամրագրենք բոլոր այն սպառնալիքների նկատմամբ մեր նվազագույն շեմը, որից չանցնենք և չստորագրենք այնպիսի փաստաթղթեր, որոնք կվտանգեն թե' Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, թե' Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Փոստանջյանը:

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների մեծ մասը  ոչ նպատակահարմար համարեց նման նախագիծ քննարկելը: