Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ սոպրանո, բելկանտոյի վարպետ Մոնսերատ Կաբալիեն երեկ այցելել է Արցախ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի օգնական Արևիկ Հովսեփյանը նշեց, որ Կաբալիեն Արցախ է ժամանել աղջկա, իր խմբի երգիչների և այլ մասնակիցների հետ:
«Այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում բացվեց Կաբալիեի անվան դասասենյակ, որից հետո Կաբալիեն վարպետության դասով հանդես եկավ արցախցի երիտասարդ օպերային երգիչների հետ: Ի դեպ, Կաբալիեն նշեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել երաժշտական քոլեջի զարգացմանը, ինչպես նաև ասաց, որ իր համար, իրոք, երջանկություն է ևս մեկ անգամ լինել Ղարաբաղում»,- ասաց Հովսեփյանը:
Կաբալիեն այսօր հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նա անակնկալ է պատրաստել արցախցիների համար, դրան կանդրադառնանք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի 9-ին աշխարհահռչակ սոպրանոն համերգով հանդես եկավ Հայաստանում, իսկ մինչ այդ այցելել էր Արցախ, ինչի հետեւանքով էլ հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգեւատրել էր ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Կաբալիեն, հայաստանյան հյուրախաղերից հետո վերադառնալով հայրենիք, Հայաստանի եւ Արցախի մասին ալբոմ էր տպագրել, որը կոչվում է «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ»:
Նախատեսվում է, որ Կաբալիեն Արցախում կմնա մինչև հոկտեմբերի 15-ը: