|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բարսելոնայում 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն. հայտնում է РИА Новости-ն` France-Presse-ին հղումով: Գործակալությանն այդ մասին հայտնել են հիվանդանոցից: Կաբալիեն սեպտեմբերի վերջերին բուժվում էր հիվանդանոցում. միզապարկի հետ կապված խնդիրներ ուներ:
1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան էր 1994 թվականից:
2013 թ. հունիսի 4-ին Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ: Ստեփանակերտում մեծ երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
2013 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: