|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Աշխարհի ամենահայտնի սոպրանո, բելկանտոյի տեխնիկայի վարպետ, լեգենդար Մոնսերատ Կաբալիեն Հայաստանի եւ Արցախի մասին ալբոմ է տպագրել, որը կոչվում է «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ»:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ երգչուհու ալբոմի շնորհանդեսին ներկա կլինի նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Չիտեչյանի հրավերով:
Հիշեցնենք, որ այս տարի հունիսի 9-ին համերգով հանդես եկավ Հայաստանում, իսկ մինչ այդ այցելել էր Արցախ, ինչի հետեւանքով էլ հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգեւատրել էր ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: