|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունիսի 9-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Մոնսերատ Կաբալիեի համերգը: Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ Վահագն Գեւորգյանը նշեց, որ երգչուհին Հայաստան կժամանի հունիսի սկզբին:
«Բոլոր հարցերը` տոմսերի վաճառք, գին, համերգային ծրագիր, այժմ հստակեցվում են: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի, ու մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Հայրապետյանը:
Ի դեպ, համերգից առաջ տեղի կունենա մամլո ասուլիս:
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն 20-րդ դարի ամենամեծ սոպրանոներից է: Այս տարի նա դարձավ 80 տարեկան։ Երգել է 125 օպերային պարտիաներ: Երգչուհին աշխարհահռչակ է դարձել 1965-ին, երբ Նյու Յորքի «Կարնեգի հոլ» դահլիճում արիաներից մեկում փոխարինել է նշանավոր երգչուհի Մերիլին Հորնին` «Լուկրեցիա Բորջա» ներկայացման մեջ. այս ելույթն օպերայի աշխարհում դարձավ անմոռանալի: