|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունը:
Վեհափառ հայրապետը ողջունել է Մոնսերատ Կաբալիեի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` նշելով, որ նրա ներկայությունը մեծ խանդավառություն ու ոգևորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:
Խոսելով Հայաստան կատարած այցելությունից ստացած իր տպավորությունների մասին` երգչուհին նշել է, որ այս այցելությունն իր համար ուխտագնացություն է, եւ Հայաստանն անվանել է քրիստոնեական հավատի բաց սիրտը:
Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերակատարությանը, հայ հոգևոր երաժշտությանը և մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևորությանը:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ուղեկցությամբ տիկին Կաբալիեն այցելեց նաև Մայր տաճար և Մայր Աթոռի թանգարաններ: