|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Իսպանիայի ԱԳՆ-ին` կապված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի` Արցախ այցելելու հետ:
Интерфакс-ը, վկայակոչելով Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը, հայտնում է, որ Ադրբեջանում հանրահայտ օպերային երգչուհուն persona non grata են ճանաչել:
«Մենք բողոքի նոտա ենք հղել իսպանական կողմին և պարզաբանումներ պահանջել` կապված Մոնսերատ Կաբալիեի` Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցի հետ: Նոտայում նաև նշվել է, որ Կաբալիեն չի կարող ադրբեջանական վիզա ստանալ, քանի որ մեր կողմից persona non grata է ճանաչվել»,- հայտնել են գործակալությանը գերատեսչությունից: