|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը վաղը կմասնակցի Ազատության հրապարակում ոչ իշխանականների կազմակերպած հանրահավաքին: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում, բայց դժվարացավ ասել՝ ԲՀԿ-ն իշխանափոխության պահանջ դնելո՞ւ է, թե՞ ոչ:
«Ես հո Նոստրադամուսը չեմ, ի՞նչ իմանամ: Մինչև չէթամ, չհասնեմ... Հլը հաշվի` 70 կիլոմետր պիտի գամ մինչև Օպերա, մինչև տեղավորվենք... Կարող ա սոված լինենք... Հլը սպասեք, գանք, տեղավորվենք, տեղում կասենք, էլի»,- ասաց նա:
Մեր` քաղաքական բնույթի այլ հարցերին պատգամավորը խուսափեց պատասխանել` ասելով, որ հոգեհանգստի արարողության պիտի մասնակցի, հետո ավելացրեց. «Մեր մեռելը մնաց անտեր, լուրջ եմ ասում»:
Հիշեցնենք, որ իշխանափոխության մասին հարցը լսելով շատ ԲՀԿ-ականներ «զբաղված» են դառնում, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը փորձեց հանգստացնել բոլորին, հայտարարելով, թե մեզ թվացել է, որ ԲՀԿ-ն իշխանափոխություն է պահանջում: