Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են, քանի որ գիտեն՝ իրենք ոչ մի բան են Նիկոլ Փաշինյանի համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի առջև բողոքի ակցիայի ժամանակ։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով այլևս անիմաստ է այդ պատգամավորների հետ որևէ բան խոսելը. նրանք ուղղակի կոճակ սեղմող են, պատային վիճակում գտնվող մարդիկ։
«Այդ պատգամավորները գիտեն, որ հունիսի 20-ից հետո անգամ փողոց չեն կարողանալու դուրս գալ։ Արժանապատվություն չունեն։ Նրանց պետք է հարց տալ՝ այս անօրինությունները, որ տեղի են ունենում, այս իրավիճակն իրենց դո՞ւր է գալիս։ Իրենց դո՞ւր է գալիս, որ ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, հայհոյողն էլ մի ողջ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ Նոր տարին ժողովրդի մեծ մասը չէր նշում, իսկ իշխող ուժի նույն ներկայացուցիչը, որն այսօր մարդու իրավունքների պաշտպանին է հայհոյում, այդ օրը տոնածառի շուրջ արված լուսանկարներ էր հրապարակում. «Սա է դրանց պատկերը»։
Նշենք, որ քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։
Մանրամասն՝ տեսանյութում․