|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում Տիգրան Ն.-ին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վկա Լարիսա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, գործի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակով իրեն հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Մխիթար Ն.-ի` տուժող Տիգրան Ն.-ին դանակահարելու նախնական դիտավորություն ունենալու վերաբերյալ, այնուհետև սպառնացել է, որպեսզի Լարիսա Հ.-ն լրացուցիչ հարցաքննությունների ընթացքում պնդի նախկինում տված իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքը:
Կատարվում է նախաքննություն: