|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը և տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետև քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, որը ինքը ստորագրել է առանց ընթերցելու:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: