կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-06 11:42
Քաղաքական

Ծառուկյան-Աբրահամյան պայմանավորվածության մասին խոսակցությունները ԲՀԿ մամուլի խոսնակին ծիծաղելի են թվում

Ծառուկյան-Աբրահամյան պայմանավորվածության մասին խոսակցությունները ԲՀԿ մամուլի խոսնակին ծիծաղելի են թվում

Շաբաթ օրը երեք ոչ իշխանական ուժերը իրազեկման հանրահավաք անցկացրեցին Արարատ քաղաքում: Թե մինչեւ դա, թե դրանից հետո մամուլում հռետորական հարցադրում արվեց, թե ինչո՞ւ շրջանցվեց մարզկենտրոն Արտաշատը:

 

Հիմնական ենթադրությունն էլ այն էր, որ պատճառը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով, հիշեցնենք, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է: Մամուլն անգամ գրեց, որ Աբրահամյանի հարազատ Արտաշատում հանրահավաք չանելու վերաբերյալ խնամիների միջեւ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքը չկազմակերպվեց Արտաշատում, և արդյոք՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը պատասխանեց. «Հանրահավաքի կազմակերպման վայրը եռյակի կազմակերպչական հարցով համակարգողներն են որոշել: Մամուլի գրածներին ես շատ թերահավատորեն եմ մոտենում: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կարող է կաշկանդված լինել ինչ-որ տեղ հանրահավաք անելու կամ չանելու հարցում»:

 

Նույն հարցի վերաբերյալ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ընդամենը ասաց. «Ծիծաղելի են այդ խոսակցությունները և հնարված: Մամուլը ավելի լավ է թող գրի այն, ինչ պահանջում է ժողովուրդը հանրահավաքների ժամանակ»: