|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի և ԵՄ-ի միջև պայմանագրի ստորագրման պատճառով Մեծամորի ատոմակայանը փակելու մասին խոսակցությունները արհեստական են և կապ չունեն իրականության հետ. РИА Новости-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում անգամ չի հիշատակվում ատոմակայանի փակման մասին: Ըստ նրա` ատոմակայանը գործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության չափանիշներին համապատասխան և կշարունակի գործել նվազագույնը մինչև 2027 թվականը:
«Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության, առաջին հերթին` էներգետիկ անվտանգության համար ատոմային էներգետիկան միշտ կլինի Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը: