|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայրենիքի փրկության շարժման գործունեության դադարեցման մասին խոսակցությունները չափազանցություն են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպում, որին մասնակցելու են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո հնարավոր է հայտարարվի Հայրենիքի փրկության շարժման գործունեության ավարտի մասին:
Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից։
«Հայրենիքի փրկության շարժման ղեկավարությունը ամեն օր հանդիպումներ է ունենում, հատուկ ինտրիգ փնտրել պետք չէ: Շարժման խորհրդի անդամները պարբերաբար հանդիպում են և շարունակելու են հանդիպել, սա նորմալ գործընթաց է: Մշտապես տարբեր ֆորմատներով հանդիպումներ են լինում»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին՝ հնարավոր է շարժումն այլևս դադարեցնի իր գործունեությունը, Սաղաթելյանն ասաց.
«Հայրենիքի փրկության շարժման գործունեության դադարեցման, մարման և ընդհանրապես մահվան մասին խոսակցությունները չափազանցություն են»: