|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Facebook-ը բանակցում է Օբամայի նախկին մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսի հետ` առաջարկելով նրան ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավարի պաշտոնը:
Ինչպես գրում է New York Times-ը, բանակցությունները դեռեւս նախնական փուլում են, եւ ենթադրություններ կան, որ դրանք հաջող ելք չեն ունենա Facebook-ի համար: Բանն այն է, որ Գիբսը երկու տարի աշխատելուց հետո այս տարվա փետրվարին հրաժարվեց իր պաշտոնից, սակայն նախապես պլանավորված էր, որ նախագահ Օբամայի 2012 թվականի նախընտրական քարոզարշավը նա է կազմակերպելու:
Մյուս կողմից` Facebook-ը շտապեցնում է Գիբսին` արագ կողմնորոշվել եւ վերջնական պատասխան տալ: Սոցիալական ցանցում Գիբսի աշխատավարձը մի քանի միլիոն դոլար կարող է լինել: Կան լուրեր, թե Գիբսը, բացի այն, որ աշխատավարձը կանխիկ է ստանալու, նաեւ բաժնետեր է լինելու:
Ներկայումս Facebook-ը ավելի քան 60 միլիարդ է գնահատվում: