Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ կյանքի է կոչելու «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Ծրագրի նպատակը ուսուցչի դերի կարևորումն է: Դրա շրջանակներում շուրջ 2000 ուսուցիչ կվերապատրաստվի: Ծրագիրը կիրականացվի Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները 400 000 դրամին համարժեք աշխատավարձ կստանան:
Yerkir.am-ի հետ զրույցում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բաշխյանը նշեց, թե քանի որ այդ ծրագրի «ճարտարապետը» միայն կրթության և գիտության նախարարությունը չէ, այլ նաև «Այբ»-ը, հետևաբար` հավատում է ծրագրի «բարի ընթացքին»:
«Հավատում եմ ծրագրի հաջող ընթացքին, քանի որ «Այբ»-ի մատն է խառը: Եթե ծրագրի իրագործողը միայն նախարարությունը լիներ` միանշանակ չէի հավատա, իսկ «Այբը» ցանկացած քայլ անելիս պատճառն ու հետևանքը մանրամասն ուսումնասիրում է: «Այբը» ծրագիրն այնպիսի ուղու վրա կդնի, որ այն մեր ազգային արժեքները պահպանելու միտում ունենա: Եթե մենք համագործակցենք Քեմբրիջի հետ և ունենանք այն վերապատրաստված ուսուցիչները և այն աշխատավարձը, որը խոստանում են, ես միայն ուրախ կլինեմ»,- ասաց Բախշյանը` հավելելով, որ քանի դեռ ծրագիրը կյանքի չի կոչվել, դժվար է ինչ-որ բան ասել: