կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 21:22
Հասարակություն

Փաստերը ձեռքիս են. Անահիտ Բախշյանը` վարչապետին

Փաստերը ձեռքիս են. Անահիտ Բախշյանը` վարչապետին

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նամակում գրված է.



«SOS
Հարգելի պարոն Վարչապետ
Հայոց լեզվի շտեմարանների հետ կապված աղմուկը չլռած, հիմա էլ խուճապ է` անգլերենի շտեմարանների հետ կապված:
Անգլերենի շտեմարաններում էջերով արտատպված են Longman INTRODUCTORY COURSE FOR THE TOEFL TEST թեստային աշխատանքների գրքից երեք ձևով: Առաջին. նույնությամբ արտագրված են, երկրորդ՝ տեքստերը նույնն են, պահանջներն են փոխված և երրորդը՝ տեքստերի մեջ չնչին փոփոխություններ են արված: Փաստերը ձեռքիս են: Շտեմարանների հեղինակներն անթաքույց արտագրությամբ են զբաղվել, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրագողություն:

 

Պարզվում է մեր շրջանավարտներն անտեղյակ հանձնում են TOEFL TEST, որի պահանջները, կասկածում եմ, որ բխում են ՀՀ պետական չափորոշիչներից: Հարց է ծագում, թե ո՞ւմ հրամանով է ձևավորվում շտեմարանների հեղինակային խմբերի կազմը, ո՞վ է վերահսկում այդ խմբին, տպվելուց առաջ ինչո՞ւ չի իրականացվում ԿԳ նախարարի հրամանը՝ շտեմարանների փորձաքննություն անցկացնելու մասին:


Պարոն Վարչապետ, վերջապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, որովհետև կառույցը, որին վերապահված են վերոնշյալ գործողությունները, գործում է Ձեր աշխատակազմում»: