Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ից 7-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքի նպատակն է լավագույնս նախապատրաստվել հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը Ծաղկաձորյան հավաքին հրավիրել է 13 բռնցքամարտիկների: Վազգեն Բադալյանի տրամադրության տակ են 49 կգ քաշայիններ Արթուր Հովհաննիսյանն ու Ալեն Դանիելյանը: 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Սպարտակ Թամարյանը: 60 կգ քաշայիններ Ժորա Համազարյանն ու Սամվել Մելիքյանը: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշայիններ Գնել Մուրադյանն ու Արամ Աբրահամյանը: