|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հուլիսի 4-ին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնեց Ծաղկաձոր, որտեղ, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ծաղկաձորյան հավաքին մասնակցում են 24 բռնցքամարտիկներ, որոնցից 4-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են:
Ծաղկաձորի մարզաբազայում մեր բռնցքամարտիկները օրական կանցկացնեն 2 մարզում: Ինչպես նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, այս ուսումնամարզական հավաքի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության վրա: Ըստ գլխավոր մարզչի` հավաքը նաև լավ հնարավորություն կտա առաջիկա միջազգային մրցաշարերին ավելի պատշաճ նախապատրաստվելու համար: Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում են նաև փորձառու մասնագետներ Մանվել Գաբրիելյանը և Արտյոմ Սիմոնյանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամաուլի ծառայությունից: