|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Գարնանային հավաքին մասնակցում է 28 բռնցքամարտիկ:
Հայաստանի հավաքականն այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրական անցկացնում է 3 մարզում, և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները:
Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: