|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երեկվանից ուսումնամարզական հավաք է սկսել Վլադիկավկազում: Մարզաձևի պաշտոնական կայքին հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրել է, որ մարզիկները Հյուսիսային Օսիայի մայրաքաղաքում կմնան մինչև հունիսի 21-ը, այնուհետև կվերադառնան Հայաստան և կպատրաստվեն հուլիսի 1-ին մեկնարկելիք` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին:
«Հավաքին մասնակցում են 14 մարզիկ, երեք մարզիչ և բուժանձնակազմ: Մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք տղաների ընդհանուր և ֆիզիկական պատրաստությանը: Մեր նպատակն է լավ մասնակցել հուլիսի 18-20-ը Վանաձորում կայանալիք` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին»,- հայտնել է Արայիկ Բաղդադյանը: