|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայ բռնցքամարտիկներն արդեն իսկ սկսում են նախապատրաստվել մրցաշրջան 2015-ին , որը բավականին կարևոր է լինելու կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների համար:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այսօր մոտ 35 բռնցքամարտիկներ մեկնեցին Ծաղկաձոր, որտեղ կանցկացնեն 21 օրյա ուսումնամարզական հավաք: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը այս տարվա առաջին հավաքի ժամանակ շեշտը դնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա:
Ավելի ուշ՝ հունվարի 16–ին Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Ծաղկաձոր կմեկնի նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Տեղեկացնենք, որ այս օերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Ռուսաստանի և Բելառուսիայի բռնցքամարտի հավաքականները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: